Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Դասադուլ Աղավնաձորում

Դասադուլ Աղավնաձորում
01.09.2016 | 19:04

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում ծնողները երեխաներին դպրոց և մանկապարտեզ չեն տարել՝ ի նշան գրեթե մեկ տարի առաջ մթերված խաղողի դիմաց գումար չստանալու բողոքի: Աղավնաձորցիները գումար չունեն երեխաների հագուստի, գրքերի համար և հուսահատված են: Բողոքի ակցիան շարունակելու են՝ մինչև ստանան իրենց գումարները: Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանն ասել է, որ գյուղացիները պահանջում են իրենց 140 մլն դրամը:

Նրանց մի մասն իրենց խաղողը հանձնել է «Վեդի Ալկո» ընկերությանը, իսկ ընկերությունը գյուղացիներին պարտք է 140 մլն դրամ: Հենց այս պահանջով էլ գյուղացիներն իրենց բողոքն են արտահայտում:

Դիտվել է՝ 7001

Մեկնաբանություններ